Leadership and influence skills

Developmental Mentoring

Մարդկանց զարգացման աջակցում։

Developmental Mentoring · 1

Duration

3 օր, 24 ժամ

Format

Առկա / առցանց / հիբրիդային

Learning outcomes

  • համատեղ նպատակների սահմանում և զարգացման պլանի կազմում
  • հարցադրման և ակտիվ լսման տեխնիկաների կիրառում
  • մենթիի աճին աջակցում՝ առանց պատրաստի լուծումներ պարտադրելու
  • մենթորության էությունը և հիմնական մոդելը (GROW)

About the course

Մենթորությունը փորձառու մարդու կողմից ավելի քիչ փորձ ունեցող մասնակցին իր գիտելիքներով, փորձով և աջակցությամբ նրա մասնագիտական ու անձնական զարգացմանը նպաստելու երկարաժամկետ գործընթացն է։ Այն օգնում է հստակեցնել զարգացման նպատակները, բացահայտել սեփական ուժեղ կողմերն ու աճի հնարավորությունները, հաղթահարել մարտահրավերները, ընդլայնել մասնագիտական կապերն ու աշխարհայացքը և ավելի վստահ քայլեր անել կարիերայում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան մենթորության հիմնական մոդելներին և գործիքներին (օրինակ՝ GROW մոդել, հարցադրման և ակտիվ լսման տեխնիկաներ, հետադարձ կապի տրամադրում, զարգացման պլան), կսովորեն կառուցել վստահելի մենթոր-մենթի հարաբերություն, սահմանել համատեղ նպատակներ, աջակցել առանց պատրաստի լուծումներ պարտադրելու և կզարգացնեն ուղղորդելու, ոգեշնչելու ու ուրիշների աճին նպաստելու հմտություններ՝ աշխատանքային և առօրյա իրավիճակներում։

Who it is for

Դասընթացը նախատեսված է փորձառու մասնագետների և ղեկավարների համար, ովքեր ցանկանում են աջակցել ավելի քիչ փորձ ունեցողների զարգացմանը և դառնալ լավ մենթոր։ Այն հարմար է նաև նրանց, ովքեր պատրաստվում են ստանձնել այդ դերը։

Learning outcomes

Knowledge

  • մենթորության էությունը և հիմնական մոդելը (GROW)
  • մենթոր-մենթի վստահելի հարաբերության սկզբունքները
  • հարցադրման, ակտիվ լսման և հետադարձ կապի դերը

Practical skills

  • համատեղ նպատակների սահմանում և զարգացման պլանի կազմում
  • հարցադրման և ակտիվ լսման տեխնիկաների կիրառում
  • մենթիի աճին աջակցում՝ առանց պատրաստի լուծումներ պարտադրելու

Why choose this course

Լավ մենթորը չի տալիս պատրաստի պատասխաններ, այլ օգնում է մարդուն գտնել սեփական ճանապարհը, իսկ դա հմտություն է, որ կարելի է սովորել։
Այս դասընթացը ներկայացնում է մենթորության հիմնական մոդելներն ու գործիքները (GROW մոդել, հարցադրման և ակտիվ լսման տեխնիկաներ, հետադարձ կապ, զարգացման պլան) և սովորեցնում կառուցել վստահելի մենթոր-մենթի հարաբերություն ու սահմանել համատեղ նպատակներ։
Դուք կսովորեք աջակցել ուրիշների աճին, առանց լուծումներ պարտադրելու։

Frequently asked questions

Ի՞նչ է մենթորությունը։

Դա փորձառու մարդու կողմից ավելի քիչ փորձ ունեցող մասնակցին իր գիտելիքներով, փորձով և աջակցությամբ նրա մասնագիտական ու անձնական զարգացմանը նպաստելու երկարաժամկետ գործընթաց է։

Ի՞նչ գործիքների հետ կծանոթանամ։

Կծանոթանաք GROW մոդելին, հարցադրման և ակտիվ լսման տեխնիկաներին, հետադարձ կապի տրամադրմանը և զարգացման պլանին։

Արդյո՞ք մենթորը տալիս է պատրաստի լուծումներ։

Ոչ։ Դասընթացը սովորեցնում է աջակցել մենթիին՝ առանց պատրաստի լուծումներ պարտադրելու, կառուցել վստահելի հարաբերություն և սահմանել համատեղ նպատակներ։

Developmental Mentoring

Tell us about your goals and we will propose a programme that fits your team.

Request a quote ›
Chosen by:
AmeriabankArmeconombankConverse BankAraratbankACBA BankUNDPUSAIDCouncil of EuropeEU4CultureDVV InternationalIREXFund for Armenian Relief (FAR)State Revenue Committee of the RAMy Step FoundationModd Events

Questions? Need a quote?

Complete this form to get started or call +374 55 575 150