Դասընթացի նկարագիր
Մենթորությունը փորձառու մարդու կողմից ավելի քիչ փորձ ունեցող մասնակցին իր գիտելիքներով, փորձով և աջակցությամբ նրա մասնագիտական ու անձնական զարգացմանը նպաստելու երկարաժամկետ գործընթացն է։ Այն օգնում է հստակեցնել զարգացման նպատակները, բացահայտել սեփական ուժեղ կողմերն ու աճի հնարավորությունները, հաղթահարել մարտահրավերները, ընդլայնել մասնագիտական կապերն ու աշխարհայացքը և ավելի վստահ քայլեր անել կարիերայում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան մենթորության հիմնական մոդելներին և գործիքներին (օրինակ՝ GROW մոդել, հարցադրման և ակտիվ լսման տեխնիկաներ, հետադարձ կապի տրամադրում, զարգացման պլան), կսովորեն կառուցել վստահելի մենթոր-մենթի հարաբերություն, սահմանել համատեղ նպատակներ, աջակցել առանց պատրաստի լուծումներ պարտադրելու և կզարգացնեն ուղղորդելու, ոգեշնչելու ու ուրիշների աճին նպաստելու հմտություններ՝ աշխատանքային և առօրյա իրավիճակներում։

