Դասընթացի նկարագիր
Ազդեցության հմտությունները այլ մարդկանց մտածելակերպի, որոշումների և գործողությունների վրա դրական ու էթիկական ձևով ազդելու, նրանց սեփական տեսակետի օգտակարությունը համոզելու և աջակցություն ստանալու կարողությունն է՝ առանց ճնշման կամ մանիպուլյացիայի։ Այն օգնում է հստակ և հիմնավոր ներկայացնել գաղափարները, առաջնորդել առանց պաշտոնական իշխանության, կառուցել վստահություն ու վարկ և համախմբել մարդկանց ընդհանուր նպատակի շուրջ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ազդեցության և համոզման հիմնական սկզբունքներին և գործիքներին (օրինակ՝ Չալդինիի ազդեցության սկզբունքները, պատմողական մոտեցում, շահառուների քարտեզագրում, փաստարկման կառուցվածք), կսովորեն հաշվի առնել լսարանի շահերն ու մոտիվացիան, տարբերել էթիկական համոզումը մանիպուլյացիայից և կզարգացնեն համոզիչ ներկայացնելու, դիմադրությունը կառավարելու ու աջակցություն ապահովելու հմտություններ՝ աշխատանքային և առօրյա իրավիճակներում։
Դասընթացի առանձնահատկությունն այն է, որ այն սկսվում է ձեզնից։ Յուրաքանչյուր մասնակից ունի իր ուժեղ կողմերն ու իր «թույլ օղակները», ուստի աշխատանքը կառուցվում է ոչ թե բոլորի համար միասնական ձևանմուշով, այլ դիագնոստիկ թեստի անհատական արդյունքների հիման վրա։
Ինչպես է աշխատում դասընթացը
- Մուտքային ախտորոշում։ Առաջին օրը յուրաքանչյուր մասնակից անցնում է դիագնոստիկ թեստ՝ իրավիճակային հարցերով և ինքնագնահատմամբ։
- Անհատական զարգացման քարտեզ։ Արդյունքները ցույց են տալիս, թե որ հմտություններն են ձեր ուժեղ կողմը, և որտեղ են զարգացման բացերը։ Միասին սահմանում ենք դասընթացի ձեր անձնական նպատակները։
- Թիրախային պրակտիկա։ Յուրաքանչյուր մոդուլում դերային խաղերը, վարժանքներն ու հետադարձ կապն ուղղվում են յուրաքանչյուր մասնակցի սեփական բացերին։
- Կրկնակի ախտորոշում և պլան։ Դասընթացի վերջում կրկնակի ախտորոշումը ցույց է տալիս ձեր առաջընթացը, և դուք հեռանում եք հետագա զարգացման անհատական պլանով։
Դիագնոստիկ թեստի 7 հմտային ոլորտները
- Լսարանի ճանաչում
- Փաստարկների կառուցում
- Վստահության և վարկանիշի ձևավորում
- Պատմության և օրինակների կիրառում
- Առարկությունների հետ աշխատանք
- Ազդեցություն առանց պաշտոնական իշխանության
- Էթիկական համոզում


















