Դասընթացի նկարագիր
Փոփոխությունների կառավարումը կազմակերպությունում կամ թիմում նոր մոտեցումների, գործընթացների կամ նպատակների ներդրումը պլանավորելու, առաջնորդելու և մարդկանց այդ անցումը հաջողությամբ իրականացնելու համար աջակցելու կարողությունն է։ Այն օգնում է հստակ բացատրել փոփոխության անհրաժեշտությունն ու օգուտները, ընկալել և կառավարել դիմադրությունը, ներգրավել շահառուներին և պահպանել թիմի մոտիվացիան անորոշության շրջանում՝ ապահովելով, որ փոփոխությունները լինեն կայուն և չմնան միայն թղթի վրա։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան փոփոխությունների կառավարման հիմնական մոդելներին և գործիքներին (օրինակ՝ Կոտերի 8 քայլերի մոդել, ADKAR, Լյուինի մոդել, շահառուների քարտեզագրում), կսովորեն ձևավորել փոփոխության տեսլական, կառուցել հաղորդակցության պլան, աշխատել դիմադրության հետ և կզարգացնեն մարդկանց փոփոխությունների միջով առաջնորդելու, նոր սովորույթներ ամրապնդելու և արդյունքները կայունացնելու հմտություններ՝ աշխատանքային և անձնական իրավիճակներում։
Դասընթացի առանձնահատկությունն այն է, որ այն սկսվում է ձեզնից։ Յուրաքանչյուր մասնակից ունի իր ուժեղ կողմերն ու իր «թույլ օղակները», ուստի աշխատանքը կառուցվում է ոչ թե բոլորի համար միասնական ձևանմուշով, այլ դիագնոստիկ թեստի անհատական արդյունքների հիման վրա։
Ինչպես է աշխատում դասընթացը
- Մուտքային ախտորոշում։ Առաջին օրը յուրաքանչյուր մասնակից անցնում է դիագնոստիկ թեստ՝ իրավիճակային հարցերով և ինքնագնահատմամբ։
- Անհատական զարգացման քարտեզ։ Արդյունքները ցույց են տալիս, թե որ հմտություններն են ձեր ուժեղ կողմը, և որտեղ են զարգացման բացերը։ Միասին սահմանում ենք դասընթացի ձեր անձնական նպատակները։
- Թիրախային պրակտիկա։ Յուրաքանչյուր մոդուլում դերային խաղերը, վարժանքներն ու հետադարձ կապն ուղղվում են յուրաքանչյուր մասնակցի սեփական բացերին։
- Կրկնակի ախտորոշում և պլան։ Դասընթացի վերջում կրկնակի ախտորոշումը ցույց է տալիս ձեր առաջընթացը, և դուք հեռանում եք հետագա զարգացման անհատական պլանով։
Դիագնոստիկ թեստի 7 հմտային ոլորտները
- Փոփոխության անհրաժեշտության հիմնավորում
- Փոփոխության տեսլականի հաղորդում
- Դիմադրության հետ աշխատանք
- Շահառուների ներգրավում
- Փոփոխության փուլերի կառավարում
- Արագ հաղթանակներ և մոտիվացիա
- Փոփոխության ամրագրում


















