← Բոլոր դասընթացները
Պետական երաշխավորում Հաղորդակցության հմտություններ

Հանրային խոսքի արվեստ․ Վստահությունից դեպի ազդեցություն

Դիտել ուսումնական պլանը

Լրացուցիչ կրթության պետական հաստատված մոդուլային ծրագիր։ Ծրագիրը հաստատված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 2069-Ա/2 հրամանով և իրականացվում է պետական փոխհատուցման շրջանակում։

Ի՞նչ է նշանակում պետական երաշխավորումը ձեզ համար

  • Բարձր որակ՝ ծրագիրը համապատասխանում է պետական կրթական չափորոշիչներին։
  • Ֆինանսական առավելություն՝ ուսման վարձի դիմաց եկամտային հարկի վերադարձի իրավունք։
  • Մինչև 100 000 դրամ՝ վճարված ուսման վարձի փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով։

Եկամտային հարկի վերադարձի իրավունքը տրվում է սոցիալական կրեդիտի շրջանակում, ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 2069-Ա/2 հրաման Պետական երաշխավորում ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 2069-Ա/2 հրաման Դիտել հրամանը (PDF) →
Հանրային խոսքի արվեստ․ Վստահությունից դեպի ազդեցություն · 1Հանրային խոսքի արվեստ․ Վստահությունից դեպի ազդեցություն · 2Հանրային խոսքի արվեստ․ Վստահությունից դեպի ազդեցություն · 3Հանրային խոսքի արվեստ․ Վստահությունից դեպի ազդեցություն · 4

Պատվիրել այս դասընթացը

Ուսումնական պլան

120 ժամ՝ վստահությունից դեպի ազդեցություն

Ուսումնական պլանը կառուցված է փուլային և հաջորդական զարգացման տրամաբանությամբ՝ վստահ ինքնաներկայացումից և վախերի կառավարումից մինչև ձայնային-արտասանական վարպետություն, տեքստի/բովանդակության կառուցում, լսարանի գրավում և տարբեր հարթակներում (դահլիճ, տեսախցիկ, առցանց) ազդեցիկ ելույթ։ Դասընթացը բաղկացած է 4 ծրագրային մոդուլից՝ շեշտադրելով գործնական վարժանքները (միջինում՝ 70%+ պրակտիկա)։

Ընդամենը
120 ժամ
Մոդուլ
4
Թեմա
25
Գործնական
75%
  1. PS 01 Ներածություն․ հանրային խոսք, հոգեբանություն և բեմական ներկայություն 28 ժամ
  2. PS 02 Խոսքի մշակույթ, ձայն, շնչառություն, առոգանություն (արտասանություն) և տեքստի վարժանք 40 ժամ
  3. PS 03 Ելույթի պատրաստում․ թեմա, տեքստ, կառուցվածք, լսարան գրավելու տեխնիկաներ 26 ժամ
  4. PS 04 Ելույթներ, տեսախցիկ, իմպրովիզացիա, հարցուպատասխան և վերջնական կատարում 26 ժամ
Վստահ ինքնաներկայացումԱզդեցիկ ելույթ դահլիճում, տեսախցիկի առջև և առցանց →
ՏեսականԳործնականՅուրաքանչյուր հատված՝ 1 ակադեմիական ժամ
PS 01 Ներածություն․ հանրային խոսք, հոգեբանություն և բեմական ներկայություն 9 տես. · 19 գործ. · 28 ժ
  1. 1 Ծանոթություն, ծրագրի ներկայացում, ելույթի նպատակներ և չափորոշիչներ, նախնական ինքնագնահատում 2
  2. 2 Ներածություն․ հանրային խոսք և ներկայացման հմտություններ, լավ ելույթի գրավականները 4
  3. 3 Ելույթ ունենալու հոգեբանական կողմը․ վախերի աղբյուրներ, նախաելույթային պատրաստում, ինքնակարգավորում 6
  4. 4 Լսարանի հոգեբանություն․ ուշադրության մեխանիզմներ, վստահության ձևավորում, «առաջին 30 վայրկյան» 6
  5. 5 Ոչ վերբալ հաղորդակցություն․ կեցվածք, քայլ, հայացք, ժեստեր, պահվածք, արտաքին տեսք՝ որպես ուղերձ 6
  6. 6 Մոդուլի ամփոփում․ կարճ ելույթներ, տեսագրում, անհատական հետադարձ կապ և զարգացման նշակետեր 4
PS 02 Խոսքի մշակույթ, ձայն, շնչառություն, առոգանություն (արտասանություն) և տեքստի վարժանք 9 տես. · 31 գործ. · 40 ժ
  1. 1 Խոսքի մշակույթ․ գրագետ խոսք, բառապաշար, խոսքային սխալներ, «ավելորդ/մակաբույծ բառեր», խոսքի մաքրություն 4
  2. 2 Շնչառություն (դիաֆրագմային), ձայնի հենարան և ձայնի անվտանգ օգտագործում 5
  3. 3 Բերանի ապարատի աշխատանք․ արտիկուլյացիա, դիկցիա, առոգանության հիմնական սկզբունքներ 6
  4. 4 Ձայնի կառավարում․ տեմբր, ուժգնություն, տեմպ, ինտոնացիա, դադարներ՝ որպես ազդեցության գործիք 6
  5. 5 Ձայնավարժություններ և տեքստի հետ աշխատանք I․ հստակ և վստահ խոսք (շարահյուսական հստակություն, ընթերցում առանց «կորցնելու» մտքը) 6
  6. 6 Տեքստի հետ աշխատանք II․ շունչ, շեշտ, բովանդակային ընդգծվածություն, տրամաբանական շեշտադրումներ 6
  7. 7 Տեքստերի ընտրություն ելույթի նպատակով․ ինֆորմատիվ/համոզիչ/մոտիվացնող տեքստ, ժանրային տարբերություններ 4
  8. 8 Մոդուլի ամփոփում․ անհատական ձայնային քարտեզ, «մինչև/հետո» տեսագրում, անհատական վարժությունների փաթեթ 3
PS 03 Ելույթի պատրաստում․ թեմա, տեքստ, կառուցվածք, լսարան գրավելու տեխնիկաներ 8 տես. · 18 գործ. · 26 ժ
  1. 1 Ինչպես պատրաստվել ելույթին․ թեմա, նպատակ, հիմնական, առանցքային ուղերձ, լսարանի կարիքների քարտեզավորում 6
  2. 2 Ելույթի կառուցվածք․ ուժեղ բացում, հիմնական մաս, անցումներ, ուժեղ փակում, գործողության կոչ 6
  3. 3 Պատմապատման գործիքներ ելույթում․ պատմության կառուցում, օրինակների ընտրություն, հուզական կապի ստեղծում 6
  4. 4 Վիզուալ աջակցում․ սլայդների նվազագույն կանոններ, խոսք-վիզուալ համադրություն 4
  5. 5 Փորձ և ներկայացման «ռեժիսուրա»․ ժամանակի հաշվարկ, բեմական շարժման պլան, հիշողության տեխնիկա 4
PS 04 Ելույթներ, տեսախցիկ, իմպրովիզացիա, հարցուպատասխան և վերջնական կատարում 4 տես. · 22 գործ. · 26 ժ
  1. 1 Գործնական աշխատանք I․ ելույթներ լայն լսարանի դիմաց՝ կեցվածք, արտաքին տեսք, հայացք, տարածության օգտագործում 4
  2. 2 Ելույթներ մասնագիտական թեմայով․ ներկայացում, նկարահանում, աշխատանք տեսախցիկի հետ 6
  3. 3 Գործնական նկարահանում II․ իմպրովիզացիա, հարցուպատասխան, սթրեսակայունություն, «դժվար հարցերի» տեխնիկա 6
  4. 4 Աշխատանք նյութերի հիման վրա․ տեսագրությունների վերլուծություն, խնդիրների վերհանում և շտկման ծրագիր 5
  5. 5 Ամփոփում․ մասնագիտական թեմայով եզրափակիչ ելույթ, անհատական գնահատում և զարգացվող հմտությունների քարտեզ 3
  6. 6 Փոդքասթի նախապատրաստական աշխատանք․ ձայնային ընթերցում/հաղորդում, սցենար, ինտոնացիա, ձայնագրության փորձ 2