Դասընթացի նկարագիր
Նորարարական մտածողությունը նոր հնարավորություններ նկատելու, փոփոխություններին բաց լինելու և գաղափարները գործնական արժեք ունեցող արդյունքների՝ նոր ծառայությունների, մեթոդների կամ լուծումների վերածելու կողմնորոշումն է։ Ի տարբերություն ստեղծարար մտածողության, որը կենտրոնանում է գաղափարներ առաջ քաշելու վրա, նորարարությունն ուղղված է դրանց իրականացմանը, փորձարկմանը և իրական արժեք ստեղծելուն։ Այն օգնում է չբավարարվել առկա վիճակով, ժամանակին արձագանքել փոփոխվող պայմաններին և նպատակասլաց առաջ տանել բարելավումները։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան նորարարական գործընթացի հիմնական փուլերին և գործիքներին (օրինակ՝ դիզայն-մտածողություն, նախատիպավորում, MVP, արագ փորձարկումներ), կսովորեն գնահատել գաղափարների իրագործելիությունը և ռիսկերը, կհաղթահարեն փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը և կզարգացնեն նախաձեռնողականության ու նոր լուծումներ ներդնելու հմտություններ՝ աշխատանքային և առօրյա իրավիճակներում։
Դասընթացի առանձնահատկությունն այն է, որ այն սկսվում է ձեզնից։ Յուրաքանչյուր մասնակից ունի իր ուժեղ կողմերն ու իր «թույլ օղակները», ուստի աշխատանքը կառուցվում է ոչ թե բոլորի համար միասնական ձևանմուշով, այլ դիագնոստիկ թեստի անհատական արդյունքների հիման վրա։
Ինչպես է աշխատում դասընթացը
- Մուտքային ախտորոշում։ Առաջին օրը յուրաքանչյուր մասնակից անցնում է դիագնոստիկ թեստ՝ իրավիճակային հարցերով և ինքնագնահատմամբ։
- Անհատական զարգացման քարտեզ։ Արդյունքները ցույց են տալիս, թե որ հմտություններն են ձեր ուժեղ կողմը, և որտեղ են զարգացման բացերը։ Միասին սահմանում ենք դասընթացի ձեր անձնական նպատակները։
- Թիրախային պրակտիկա։ Յուրաքանչյուր մոդուլում դերային խաղերը, վարժանքներն ու հետադարձ կապն ուղղվում են յուրաքանչյուր մասնակցի սեփական բացերին։
- Կրկնակի ախտորոշում և պլան։ Դասընթացի վերջում կրկնակի ախտորոշումը ցույց է տալիս ձեր առաջընթացը, և դուք հեռանում եք հետագա զարգացման անհատական պլանով։
Դիագնոստիկ թեստի 7 հմտային ոլորտները
- Հնարավորությունների նկատում
- Օգտատիրոջ կարիքների ըմբռնում
- Փորձարկման պատրաստակամություն
- Արագ նախատիպավորում
- Ձախողումից սովորելը
- Նորարարական գաղափարի արժեքի գնահատում
- Փոփոխությունների առաջնորդում


















