Փափուկ հմտություններ. Անձնական աճից մինչև առաջնորդություն
Պետականորեն երաշխավորված ծրագիր։ Սովորեք պետության աջակցությամբ և վերադարձրեք մինչև 100 000 դրամ ուսման վարձից։
Ծրագիրը հաստատված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. հուլիսի 17-ի թիվ 1429-Ա/2 հրամանով որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր և իրականացվում է պետական փոխհատուցման շրջանակում։ Ի՞նչ է նշանակում պետական երաշխավորումը ձեզ համար - Բարձր որակ՝ ծրագիրը համապատասխանում է պետական կրթական չափորոշիչներին։ - Ֆինանսական առավելություն՝ ուսման վարձի դիմաց եկամտային հարկի վերադարձի իրավունք։ - Մինչև 100 000 դրամ՝ վճարված ուսման վարձի փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով։ Եկամտային հարկի վերադարձի իրավունքը տրվում է սոցիալական կրեդիտի շրջանակում, ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով։ Դասընթացի առանձնահատկությունն այն է, որ այն սկսվում է ձեզնից։ Յուրաքանչյուր մասնակից ունի իր ուժեղ կողմերն ու իր «թույլ օղակները», ուստի աշխատանքը կառուցվում է ոչ թե բոլորի համար միասնական ձևանմուշով, այլ դիագնոստիկ թեստի անհատական արդյունքների հիման վրա։ Ինչպես է աշխատում դասընթացը 1. Մուտքային ախտորոշում։ Առաջին օրը յուրաքանչյուր մասնակից անցնում է դիագնոստիկ թեստ՝ իրավիճակային հարցերով և ինքնագնահատմամբ։ 2. Անհատական զարգացման քարտեզ։ Արդյունքները ցույց են տալիս, թե որ հմտություններն են ձեր ուժեղ կողմը, և որտեղ են զարգացման բացերը։ Միասին սահմանում ենք դասընթացի ձեր անձնական նպատակները։ 3. Թիրախային պրակտիկա։ Յուրաքանչյուր մոդուլում դերային խաղերը, վարժանքներն ու հետադարձ կապն ուղղվում են յուրաքանչյուր մասնակցի սեփական բացերին։ 4. Կրկնակի ախտորոշում և պլան։ Դասընթացի վերջում կրկնակի ախտորոշումը ցույց է տալիս ձեր առաջընթացը, և դուք հեռանում եք հետագա զարգացման անհատական պլանով։ Դիագնոստիկ թեստի 7 հմտային ոլորտները - Ինքնագիտակցություն և հուզական ինտելեկտ - Ինքնակառավարում և ժամանակի կառավարում - Քննադատական մտածողություն և խնդիրների լուծում - Հաղորդակցություն և ակտիվ լսում - Թիմային աշխատանք և կոնֆլիկտների կառավարում - Ազդեցություն և բանակցություններ - Առաջնորդություն և փոփոխությունների կառավարում


















