Դասընթացի նկարագիր
Հուզական ինքնակարգավորումը սեփական հույզերը ճանաչելու, հասկանալու և գիտակցաբար կառավարելու, ինչպես նաև ուրիշների հույզերը հաշվի առնելու կարողությունն է։ Այն թույլ է տալիս կանգ առնել հույզերի բռնկման պահին, ավտոմատ արձագանքը փոխարինել գիտակցված ընտրությամբ, պահպանել հանգստությունը լարված իրավիճակներում, կանխել կոնֆլիկտները և ձևավորել վստահության միջավայր։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն հասկանալ հույզերի ծագումը, կառավարել սթրեսը, կառուցողական ձևով արտահայտել հուզական լարվածությունը և կիրառել ձեռք բերված հմտությունները թիմային աշխատանքի, առաջնորդության և հաճախորդների հետ շփման մեջ։

