Վարուժան Ավանեսյան
Դասընթացավար

Վարուժան Ավանեսյան

Հիմնադիր և գործադիր տնօրեն · Դասախոս · Վերապատրաստող · Կրթության և արվեստի կառավարման փորձագետ

Մանկավարժ, վերապատրաստող և կրթության փորձագետ։ InfoSkills-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ 1992 թվականից գիտամանկավարժական գործունեության 34 տարվա փորձով, որից 14 տարին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 2025 թ.-ից դասավանդում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Արթ մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում։ Մասնագիտացված է արվեստի կառավարման, հռետորական արվեստի, գործարար հաղորդակցության, մեդիագրագիտության և մեծահասակների կրթության ոլորտներում։ 34 գիտական և ուսումնամեթոդական աշխատանք, 7 ձեռնարկ և ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորմամբ / հաստատմամբ

34տարվա մանկավարժական ստաժ (1992-ից)
14տարի բուհում (ԵԹԿՊԻ)
34գիտական և ուսումնամեթոդական աշխատանք
7ձեռնարկ և ծրագիր՝ նախարարության երաշխավորմամբ
  • «InfoSkills – Effective Communication» գրանցված ապրանքային նշան (2021)
  • «Ցկյանս ուսումնառության հայկական լիգա» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ
  • Հայաստանի գործատուների հանրապետական միություն անդամ
  • DAA բարեգործական ՀԿ-ի խորհրդի նախագահ

Տեսանյութեր

Our Experts. Varuzhan Avanesyan · EPF Armenia
Կրթության և գիտության նոր ռազմավարություն, մաս 93 · Շողակաթ
Boomerang 76 · ArmMedia

Աշխատանքային փորձ

  1. 2025 – այսօր
    ԴասախոսԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, «Արթ մենեջմենթ» մագիստրատուրա
  2. 2012 – այսօր
    Ավագ դասախոսԵԹԿՊԻ, Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոն
  3. 2018 – այսօր
    Հիմնադիր և գործադիր տնօրենInfoSkills
  4. 2020 – 2024
    Որակի ապահովման կենտրոնի ղեկավարԵԹԿՊԻ
  5. 2023 – 2025
    ՎերապատրաստողՀՀ պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոն
  6. 2021 – 2025
    EU4Culture ծրագրի ավագ խորհրդականՈւրբան կայուն զարգացման հիմնադրամ
  7. 2021 – 2024
    Փափուկ հմտությունների փորձագետՀայ օգնության ֆոնդ, USAID/AWDA ծրագիր
  8. 2014 – 2019
    Ծրագրի ղեկավարUSAID/MICE մեդիագրագիտության ծրագիր, ԵՀՀ

Համագործակցել ենք

  • Հայէկոնոմբանկ
  • Ամերիաբանկ
  • Կոնվերս Բանկ
  • Արարատբանկ
  • ԱԿԲԱ բանկ
  • ՄԱԶԾ (UNDP)
  • USAID
  • Եվրոպայի խորհուրդ
  • EU4Culture
  • DVV International
  • IREX
  • Հայ օգնության ֆոնդ (FAR)
  • ՀՀ ՊԵԿ
  • Modd Events

Դասընթացներ

Փափուկ հմտություններ. Անձնական աճից մինչև առաջնորդություն