Դասընթացի նկարագիր
Կառուցվածքային խնդիրների լուծումը բարդ խնդիրները հստակ քայլերով ու համակարգված մոտեցմամբ վերլուծելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողությունն է։ Այն օգնում է ճիշտ սահմանել խնդիրը, բացահայտել դրա հիմնական պատճառները, առաջարկել մի քանի այլընտրանքային լուծումներ, գնահատել դրանք չափանիշներով և ընտրել լավագույնը՝ խուսափելով պատահական կամ հապճեպ որոշումներից։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան խնդիրների լուծման հիմնական մեթոդներին և գործիքներին (օրինակ՝ «5 ինչու», պատճառահետևանքային դիագրամ, որոշումների մատրից), կսովորեն կիրառել դրանք գործնական իրավիճակներում և կզարգացնեն համակարգված մտածելու ու արդյունքին կողմնորոշված գործելու հմտություններ։
Դասընթացի առանձնահատկությունն այն է, որ այն սկսվում է ձեզնից։ Յուրաքանչյուր մասնակից ունի իր ուժեղ կողմերն ու իր «թույլ օղակները», ուստի աշխատանքը կառուցվում է ոչ թե բոլորի համար միասնական ձևանմուշով, այլ դիագնոստիկ թեստի անհատական արդյունքների հիման վրա։
Ինչպես է աշխատում դասընթացը
- Մուտքային ախտորոշում։ Առաջին օրը յուրաքանչյուր մասնակից անցնում է դիագնոստիկ թեստ՝ իրավիճակային հարցերով և ինքնագնահատմամբ։
- Անհատական զարգացման քարտեզ։ Արդյունքները ցույց են տալիս, թե որ հմտություններն են ձեր ուժեղ կողմը, և որտեղ են զարգացման բացերը։ Միասին սահմանում ենք դասընթացի ձեր անձնական նպատակները։
- Թիրախային պրակտիկա։ Յուրաքանչյուր մոդուլում դերային խաղերը, վարժանքներն ու հետադարձ կապն ուղղվում են յուրաքանչյուր մասնակցի սեփական բացերին։
- Կրկնակի ախտորոշում և պլան։ Դասընթացի վերջում կրկնակի ախտորոշումը ցույց է տալիս ձեր առաջընթացը, և դուք հեռանում եք հետագա զարգացման անհատական պլանով։
Դիագնոստիկ թեստի 7 հմտային ոլորտները
- Խնդրի հստակ ձևակերպում
- Տվյալների հավաքում և վերլուծություն
- Արմատային պատճառի բացահայտում
- Լուծումների տարբերակների մշակում
- Լավագույն լուծման ընտրություն
- Իրականացման պլանավորում
- Արդյունքի ստուգում և բարելավում


















