InfoSkills app
Ելույթի մարզիչ
Ձեր անձնական հռետորաբանության մարզիչը՝ միշտ ձեռքի տակ
Վստահ և համոզիչ խոսքը տաղանդ չէ, այլ հմտություն, որը զարգանում է կանոնավոր մարզումով։ Այս գործիքը ստեղծել ենք, որ դասընթացից հետո էլ շարունակեք մարզվել ինքնուրույն՝ օրական ընդամենը մի քանի րոպե։
Ձայնագրում եք ելույթը, և մի քանի վայրկյանում ստանում եք մասնագիտական գնահատական. ինչն է լավ ստացվել, ինչ արժե բարելավել և կոնկրետ վարժություն հաջորդ փորձի համար։
Վարուժան Ավանեսյան, InfoSkills-ի հիմնադիր և թրեյներ
Ինչ կարող է մարզիչը
Խոսքի տեմպ, մակաբույծ բառեր, դադարներ, ձայնի արտահայտչականություն և մարզչի գնահատական 100-բալանոց սանդղակով։
Կանաչ, դեղին և կարմիր ազդանշաններ, ինչպես իսկական բեմում։
Պատահական թեմաներ և 30 վայրկյան պատրաստվելու ժամանակ։
Ամենօրյա վարժություններ ձայնի և հստակ արտասանության համար։
🔒 Մարզիչը հասանելի է գրանցված մասնակիցներին։ Լրացրեք հայտը. հաստատելուց հետո կուղարկենք Ձեր գաղտնաբառը։ Ձայնագրությունները չեն պահվում։
Ձայնագրեք ելույթը և ստացեք մարզչի գնահատական ու խորհուրդներ։ Մարզվեք ամեն օր՝ թայմերով, պատահական թեմաներով, դիկցիայի և շնչառության վարժություններով։
Տեղադրելու համար Safari-ում սեղմեք «Կիսվել» ⬆, ապա «Ավելացնել հիմնական էկրանին» (Add to Home Screen)։
Տեքստային տարբերակում գնահատվում են կառուցվածքն ու լեզուն, իսկ ձայնն ու տեմպը՝ ոչ։
🔒 Ձայնագրությունը չի պահվում։ Տեքստն ուղարկվում է միայն գնահատման համար։
Ստուգեք տեքստը և ուղղեք, եթե որևէ բառ սխալ է ճանաչվել։
Արագ խորհուրդներ
- Սկսեք հարցով, փաստով կամ պատմությամբ, ոչ թե «Բարև, ես ուզում եմ խոսել…»-ով։
- Մեկ ելույթ՝ մեկ գլխավոր միտք։ Ձևակերպեք այն մեկ նախադասությամբ։
- «Էէէ»-ի փոխարեն արեք դադար։ Դադարը վստահություն է ցույց տալիս։
- Ավարտեք կոչով կամ վառ պատկերով, ոչ թե «Ահա և վերջ»-ով։
Ուզո՞ւմ եք մարզվել անհատապես կամ թիմով։ Գրանցվել դասընթացի
Ընտրեք ժամանակը։ Կանաչը նշանակում է՝ կարելի է ամփոփել, դեղինը՝ ժամանակն ավարտվում է, կարմիրը՝ ժամանակը լրացել է։
Իմպրովիզացիայի վարժություն․ ստացեք պատահական թեմա, 30 վայրկյան պատրաստվեք, ապա խոսեք 1-2 րոպե։
…
Մտածեք՝ մեկ գլխավոր միտք, մեկ օրինակ, մեկ եզրափակում
Շնչառություն ելույթից առաջ
Հանգստացնում է հուզմունքը և ամրացնում ձայնը։ Կատարեք 4-5 շրջան։
Դիկցիայի վարժություններ
Կարդացեք բարձրաձայն՝ նախ դանդաղ և շատ հստակ, ապա աստիճանաբար արագացրեք։ Շրթունքներն ու լեզուն աշխատեցրեք ակտիվ։
- Բա–բե–բի–բո–բու · Պա–պե–պի–պո–պու
- Դա–դե–դի–դո–դու · Տա–տե–տի–տո–տու
- Գա–գե–գի–գո–գու · Կա–կե–կի–կո–կու
- Ռա–ռե–ռի–ռո–ռու · Րա–րե–րի–րո–րու
- Շա–շե–շի–շո–շու · Ժա–ժե–ժի–ժո–ժու
- Ծա–ծե–ծի–ծո–ծու · Ձա–ձե–ձի–ձո–ձու
- Չա–չե–չի–չո–չու · Ջա–ջե–ջի–ջո–ջու
- Բդգ–պտկ · Պտկ–բդգ (արագ և հստակ, 5 անգամ)

