Դասընթացի նկարագիր
Ստեղծարար մտածողությունը նոր գաղափարներ առաջ քաշելու, խնդիրներին անսովոր տեսանկյունից նայելու և օրիգինալ, միևնույն ժամանակ կիրառելի լուծումներ գտնելու կարողությունն է։ Այն օգնում է դուրս գալ սովորական մտածելակերպի շրջանակներից, կապեր տեսնել առերևույթ իրարից հեռու երևույթների միջև և գաղափարները վերածել իրականացվող արդյունքների՝ չվախենալով փորձարկումներից ու սխալներից։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ստեղծարար մտածողության հիմնական մեթոդներին և գործիքներին (օրինակ՝ ուղեղային գրոհ, SCAMPER, մտքի քարտեզներ, դիզայն-մտածողություն), կսովորեն հաղթահարել մտավոր արգելքները և կզարգացնեն գաղափարներ ստեղծելու, դրանք գնահատելու ու կյանքի կոչելու հմտություններ՝ աշխատանքային և առօրյա իրավիճակներում։
Դասընթացի առանձնահատկությունն այն է, որ այն սկսվում է ձեզնից։ Յուրաքանչյուր մասնակից ունի իր ուժեղ կողմերն ու իր «թույլ օղակները», ուստի աշխատանքը կառուցվում է ոչ թե բոլորի համար միասնական ձևանմուշով, այլ դիագնոստիկ թեստի անհատական արդյունքների հիման վրա։
Ինչպես է աշխատում դասընթացը
- Մուտքային ախտորոշում։ Առաջին օրը յուրաքանչյուր մասնակից անցնում է դիագնոստիկ թեստ՝ իրավիճակային հարցերով և ինքնագնահատմամբ։
- Անհատական զարգացման քարտեզ։ Արդյունքները ցույց են տալիս, թե որ հմտություններն են ձեր ուժեղ կողմը, և որտեղ են զարգացման բացերը։ Միասին սահմանում ենք դասընթացի ձեր անձնական նպատակները։
- Թիրախային պրակտիկա։ Յուրաքանչյուր մոդուլում դերային խաղերը, վարժանքներն ու հետադարձ կապն ուղղվում են յուրաքանչյուր մասնակցի սեփական բացերին։
- Կրկնակի ախտորոշում և պլան։ Դասընթացի վերջում կրկնակի ախտորոշումը ցույց է տալիս ձեր առաջընթացը, և դուք հեռանում եք հետագա զարգացման անհատական պլանով։
Դիագնոստիկ թեստի 7 հմտային ոլորտները
- Գաղափարների գեներացում
- Ասոցիատիվ մտածողություն
- Կարծրատիպերից դուրս գալը
- Ստեղծարար տեխնիկաների կիրառում
- Գաղափարների զարգացում և զտում
- Ռիսկի և անորոշության ընդունում
- Գաղափարների ներկայացում


















