Intrapersonal skills

Self-Awareness

Սեփական ուժեղ և թույլ կողմերի, արժեքների և հույզերի գիտակցում։

Self-Awareness · 1

Duration

3 օր, 24 ժամ

Format

Առկա / առցանց / հիբրիդային

Learning outcomes

  • սեփական հուզական վիճակի նկատում տարբեր իրավիճակներում
  • վարքի թաքնված օրինաչափությունների և արձագանքների պատճառների բացահայտում
  • որոշումների կայացում սեփական արժեքների հիման վրա, հնարավորությունների ու սահմանափակումների ճիշտ գնահատում
  • ինքնագիտակցության բաղադրիչները՝ հույզեր, արժեքներ, մտածելակերպ, ուժեղ և թույլ կողմեր

About the course

Ինքնագիտակցությունը սեփական զգացմունքները, մտածելակերպը, արժեքները, ուժեղ և թույլ կողմերը ճանաչելու, հասկանալու և գիտակցաբար գնահատելու կարողությունն է։ Այն թույլ է տալիս նկատել սեփական հուզական վիճակը տարբեր իրավիճակներում, հասկանալ արձագանքների պատճառները, գիտակցել սեփական վարքի ազդեցությունը ուրիշների վրա, ինչպես նաև որոշումներ կայացնել ոչ թե հանգամանքների, այլ սեփական արժեքների հիման վրա։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ազնվորեն գնահատել իրենց հնարավորություններն ու սահմանափակումները, ճանաչել վարքի թաքնված օրինաչափությունները և կիրառել ձեռք բերված հմտությունները հաղորդակցության, աշխատանքի և անձնական աճի մեջ։

Ուսումնական պլանը կառուցված է փուլային և հաջորդական զարգացման տրամաբանությամբ՝ սեփական հույզերն ու արձագանքները նկատելուց և սեփական արժեքները հստակեցնելուց մինչև ուժեղ ու թույլ կողմերի ազնիվ գնահատում, վարքի թաքնված օրինաչափությունների բացահայտում, սեփական վարքի՝ ուրիշների վրա թողած ազդեցության գիտակցում և ինքնաճանաչման հիման վրա գիտակցված որոշումների կայացում։ Դասընթացը բաղկացած է 4 ծրագրային մոդուլից՝ շեշտադրելով գործնական վարժանքները (միջինում՝ 70%+ պրակտիկա)։

Who it is for

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել իրենց, հասկանալ սեփական արձագանքներն ու արժեքները և որոշումներ կայացնել ավելի գիտակցված։ Այն հատկապես օգտակար է մասնագետների, ղեկավարների և անձնական ու կարիերայի աճի փուլում գտնվողների համար։

Learning outcomes

Knowledge

  • ինքնագիտակցության բաղադրիչները՝ հույզեր, արժեքներ, մտածելակերպ, ուժեղ և թույլ կողմեր
  • հույզերի և արժեքների ազդեցությունը որոշումների ու վարքի վրա
  • սեփական վարքի ազդեցությունը ուրիշների վրա

Practical skills

  • սեփական հուզական վիճակի նկատում տարբեր իրավիճակներում
  • վարքի թաքնված օրինաչափությունների և արձագանքների պատճառների բացահայտում
  • որոշումների կայացում սեփական արժեքների հիման վրա, հնարավորությունների ու սահմանափակումների ճիշտ գնահատում

Why choose this course

Ինքնագիտակցությունը մյուս բոլոր փափուկ հմտությունների հիմքն է. առանց սեփական հույզերը, արժեքներն ու վարքի օրինաչափությունները ճանաչելու դժվար է արդյունավետ հաղորդակցվել, առաջնորդել կամ ճիշտ որոշումներ կայացնել։
Այս դասընթացն օգնում է ազնվորեն տեսնել ձեր ուժեղ և թույլ կողմերը, հասկանալ սեփական արձագանքների պատճառները և գիտակցել, թե ինչպես է ձեր վարքն ազդում ուրիշների վրա։
Շնորհիվ գործնական վարժանքների (միջինում՝ 70%+ պրակտիկա)՝ ինքնաճանաչումը վերածվում է կոնկրետ քայլերի, և դուք սկսում եք ընտրություն անել ոչ թե հանգամանքների, այլ սեփական արժեքների հիման վրա։

Frequently asked questions

Ի՞նչ է ինքնագիտակցությունը, և ինչու է այն կարևոր աշխատանքում։

Ինքնագիտակցությունը սեփական հույզերը, արժեքները, մտածելակերպը, ուժեղ և թույլ կողմերը ճանաչելու ու հասկանալու կարողությունն է։ Այն հիմք է արդյունավետ հաղորդակցության, առաջնորդության և անձնական աճի համար։

Ի՞նչ կսովորեմ դասընթացի ընթացքում։

Դուք կսովորեք նկատել սեփական հուզական վիճակը, հասկանալ արձագանքների պատճառները, ճանաչել վարքի թաքնված օրինաչափությունները և գիտակցել սեփական վարքի ազդեցությունը ուրիշների վրա։

Ինչպե՞ս կկիրառեմ ստացած գիտելիքը կյանքում։

Դասընթացը հիմնականում պրակտիկ է (միջինում՝ 70%+ պրակտիկա)։ Դուք կսովորեք որոշումներ կայացնել սեփական արժեքների հիման վրա և ավելի ճիշտ գնահատել սեփական հնարավորություններն ու սահմանափակումները։

Self-Awareness

Tell us about your goals and we will propose a programme that fits your team.

Request a quote ›
Chosen by:
AmeriabankArmeconombankConverse BankAraratbankACBA BankUNDPUSAIDCouncil of EuropeEU4CultureDVV InternationalIREXFund for Armenian Relief (FAR)State Revenue Committee of the RAMy Step FoundationModd Events

Questions? Need a quote?

Complete this form to get started or call +374 55 575 150