Leadership and influence skills

Directional Leadership

Տեսլական և հստակ ուղղություն տալու կարողություն։

Directional Leadership · 1

Duration

3 օր, 24 ժամ

Format

Առկա / առցանց / հիբրիդային

Learning outcomes

  • տեսլականի փոխանցում և նպատակների բաժանում կոնկրետ խնդիրների
  • սպասելիքների ու պատասխանատվության հստակեցում
  • հետադարձ կապի տրամադրում և թիմի մոտիվացիայի պահպանում անորոշության պայմաններում
  • առաջնորդության հիմնական մոդելները (իրավիճակային առաջնորդություն)

About the course

Առաջնորդական ուղղորդումը թիմին հստակ տեսլական և ուղղություն տալու, նպատակները մարդկանց համար հասկանալի ու նշանակալի դարձնելու և նրանց այդ նպատակներին հասնելու համար ոգեշնչելու ու համախմբելու կարողությունն է։ Այն օգնում է սահմանել առաջնահերթություններ, պարզ ու ժամանակին որոշումներ կայացնել, հստակեցնել սպասելիքներն ու պատասխանատվությունը և պահպանել թիմի կենտրոնացվածությունն ու մոտիվացիան՝ նաև անորոշության ու փոփոխությունների պայմաններում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան առաջնորդության հիմնական մոդելներին և գործիքներին (օրինակ՝ իրավիճակային առաջնորդություն, SMART նպատակներ, OKR, տեսլականի ձևակերպում), կսովորեն փոխանցել տեսլականը, նպատակները բաժանել կոնկրետ խնդիրների, տրամադրել հետադարձ կապ և աջակցել թիմի անդամների զարգացմանը և կզարգացնեն վստահություն ներշնչելու, պատասխանատվություն ստանձնելու և մարդկանց արդյունքի առաջնորդելու հմտություններ՝ աշխատանքային և առօրյա իրավիճակներում։

Who it is for

Դասընթացը նախատեսված է գործող և ապագա ղեկավարների, թիմերի ու նախագծերի առաջնորդների համար, ովքեր ուզում են թիմին տալ հստակ տեսլական ու ուղղություն և պահպանել մոտիվացիան նաև անորոշության պայմաններում։

Learning outcomes

Knowledge

  • առաջնորդության հիմնական մոդելները (իրավիճակային առաջնորդություն)
  • տեսլականի ձևակերպման սկզբունքները
  • նպատակադրման գործիքները՝ SMART, OKR

Practical skills

  • տեսլականի փոխանցում և նպատակների բաժանում կոնկրետ խնդիրների
  • սպասելիքների ու պատասխանատվության հստակեցում
  • հետադարձ կապի տրամադրում և թիմի մոտիվացիայի պահպանում անորոշության պայմաններում

Why choose this course

Թիմը լավագույնս է աշխատում, երբ գիտի՝ ուր է գնում, ինչու է դա կարևոր և ինչ է սպասվում իրենից։
Այս դասընթացը սովորեցնում է ձևակերպել և փոխանցել տեսլականը, նպատակները դարձնել հասկանալի և կոնկրետ (SMART, OKR), հստակեցնել սպասելիքներն ու պատասխանատվությունը և պահպանել թիմի կենտրոնացվածությունն ու մոտիվացիան նաև անորոշության պայմաններում։
Եթե առաջնորդում եք մարդկանց կամ պատրաստվում եք դա անել, սա կօգնի դառնալ ավելի վստահելի և արդյունքին ուղղորդող առաջնորդ։

Frequently asked questions

Ի՞նչ է առաջնորդական ուղղորդումը։

Դա թիմին հստակ տեսլական և ուղղություն տալու, նպատակները հասկանալի ու նշանակալի դարձնելու և մարդկանց ոգեշնչելու ու համախմբելու կարողությունն է։

Ի՞նչ մոդելների ու գործիքների հետ կծանոթանամ։

Կծանոթանաք իրավիճակային առաջնորդությանը, SMART նպատակներին, OKR-ին և տեսլականի ձևակերպմանը։

Ինչպե՞ս կօգնի դասընթացը անորոշության պայմաններում թիմը կառավարելու հարցում։

Դուք կսովորեք սահմանել առաջնահերթություններ, հստակեցնել սպասելիքներն ու պատասխանատվությունը, տրամադրել հետադարձ կապ և պահպանել թիմի կենտրոնացվածությունն ու մոտիվացիան։

Directional Leadership

Tell us about your goals and we will propose a programme that fits your team.

Request a quote ›
Chosen by:
AmeriabankArmeconombankConverse BankAraratbankACBA BankUNDPUSAIDCouncil of EuropeEU4CultureDVV InternationalIREXFund for Armenian Relief (FAR)State Revenue Committee of the RAMy Step FoundationModd Events

Questions? Need a quote?

Complete this form to get started or call +374 55 575 150